Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Խնձորները կրճատում են վաղաժամ մահվան ռիսկը. news.am

Խնձորները կրճատում են վաղաժամ մահվան ռիսկը. news.am

Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի աշխատակիցներն իրենց նոր աշխատանքում հավաստիացել են, որ խնձորի օգտագործումը կապված է իսկական կենսատու ազդեցության հետ: Նրանք այն եզրակացությանն են հանգել, որ այն մարդիկ, ովքեր սիրում են ամեն օր խնձոր ուտել, հնարավորություն են ստանում 35 տոկոսով կրճատել վաղաժամ մահվան ռիսկը:

Հետազոտական հետաքրքրության օբյեկտ է դարձել թոշակառուների մի խումբ` 70-85 տարեկան 1456 մարդ, որոնց հետեւել են 15 տարվա ընթացքում: Գիտնականներին հետաքրքրում էր, թե սննդում տարբեր մրգերի կանոնավոր օգտագործումն ինչպես կարող է արտացոլվել մարդկանց առողջության վրա: Պարզվել է, որ խնձորը հատուկ առողջացնող ներուժ ունի կանանց համար:

Մասնագետները, մասնավորապես, պարզել են. այն կանայք, ովքեր խնձոր են  կերել օրական միջինը մեկից ավելի, կյանքի ավելի բարձր տեւողություն են ունեցել:

«Խնձորները ֆլավոնոիդների եւ բջջանյութի բարձր մակարդակ ունեն, ինչը բերում է զարկերակների թուլացման, քաղցկեղի զարգացման ռիսկի նվազման, խոլեսթերինի եւ արյան ճնշման նվազման», - օրգանիզմի վրա այդ մրգի ազդեցությունը մեկնաբանել են հետազոտողները:

Նշենք, որ ֆլավոնոիդները բուսական միացություններ են, որոնք բնությանը հայտնի են նրանով, որ հզոր հակաօքսիդանտային ազդեցություն ունեն: Բժիշկները ենթադրում են, որ դրա շնորհիվ օրգանիզմն ավելի կայուն է լինում բջիջների վնասման գործընթացի դեմ, որով ուղեցկվում են ծերությունը եւ մահը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kachestvo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ